Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Վեգետատիվ-անոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am

Վեգետատիվ-անոթային դիստոնիա. armeniamedicalcenter.am

Վեգետատիվ-անոթային դիստոնիան  (ՎԱԴ) վեգետատիվ գործառույթային խանգարումներով հիվանդություն է՝ տարբեր դրսևորումներով, և ախտորոշվում են ախտանշանների հիման վրա:

Ախտանշաններ

Դրանք և՛ հոգեբանական բնույթի խանգարումներ են, և՛ նյարդաբանական, և՛ սրտաբանական, և՛ անոթային:

Հոգեբանական ախտանշաններից է տագնապային վիճակը, սոմատիկ ախտանշաններից` սրտի աշխատանքի խանգարումները (զգացողություններ՝ «խփում է», «կանգնել է» և այլն), ձեռքերի և ոտքերի սառնությունը, առատ քրտնարտադրությունը, զարկերակային ճնշման տատանումները (ցավ և ծանրության զգացում` գլխում և քունքերում), գիտակցության մթագնում և այլն:  

ՎԱԴ-ով տառապող մարդիկ եղանակի փոփոխություններին դառնում են չափազանց զգայուն:

Բուժումը կազմակերպելիս հաշվի է առնվում այն, որ ՎԱԴ-ը համախտանիշ է, այսինքն, ախտանշանների մի ամբողջ փունջ, ուստի բուժումն էլ պետք է լինի համակարգային:

Բուժումը

  • Ընդհանուր առողջարարական միջոցառումներ՝ ուղղված գերհոգնածության, անքնության, սթրեսների դեմ:
  • Դեղորայքային թերապիա. առաջին հերթին, պետք է ազդել ՎԱԴ-ի հետևանքով զարգացած հիմնական հիվանդության վրա:


Նշանակվում են նաև հոգեմետ և նեյրոտրոպ միջոցներ:

  • Ռեֆլեքսաթերապիա:


Կանխարգելումը


  • Մարմնամարզություն
  • Լող և վազք

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ